կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Պետդուման Հայաստանին նախազգուշացրել Է ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելու հետևանքների մասին

Պետդուման Հայաստանին նախազգուշացրել Է ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելու հետևանքների մասին

Երևանը "լուրջ սխալ" է թույլ տվել: Այս մասին "Խոսում է Մոսկվան" ռադիոկայանին հայտնել Է Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Չեպան:

"Մենք, բնականաբար, բացասաբար կարձագանքենք։ Եվ Հայաստանի դիրքորոշումը մեզ շատ է վրդովեցնում։ Ցավոք, հասկանում ենք, որ դա լուրջ սխալ է։ Եվ այն կունենա որոշակի քաղաքական հետևանքներ",-ասել է նա:

Ինչպես նշել է պատգամավորը՝ ՀՀ-ի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու շանսերը քիչ են։ Նրա կարծիքով՝ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր նպատակը Ռուսաստանի սահմանի մոտ կոնֆլիկտային իրավիճակ ստեղծելն է:

"ՆԱՏՕ-ի հետ սիրախաղ անելը, այո, իսկ դաշինքին անդամակցել՝ դժվար թե։ Հաշվի առնելով իրավիճակը Հայաստանում, իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ՝ դա նրանց պետք չէ։ Բայց ՌԴ սահմանի շուրջ իրավիճակը լարելը նրանց համար շատ կարևոր է. մի բան, որ նրանք չեն դադարել և չեն դադարի անել: ՆԱՏՕ-ն լարում է, դրա համար էլ խաղարկում են հայկական խաղաքարտը։ Իսկ հայերը՝ Հայաստանի այսօրվա ղեկավարությունը, ենթարկվում են այդ սադրանքներին",-ասել է Չեպան:

Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ հայ զինվորականները նախատեսում են մասնակցել 2023 թվականին եվրոպական երկրների տարածքում անցկացվելիք՝ ԱՄՆ-ի երկու զորավարժություններին:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: