կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Պետդեպի մամուլի քարտուղարը մեկնաբանել են Ադրբեջանի՝ Վաշինգտոնում Հայաստանի հետ հանդիպումից հրաժարվելը

Պետդեպի մամուլի քարտուղարը մեկնաբանել են Ադրբեջանի՝ Վաշինգտոնում Հայաստանի հետ հանդիպումից հրաժարվելը

ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցություններին: Այս մասին հինգշաբթի ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Մեթյու Միլլերը՝ մեկնաբանելով Վաշինգտոնում Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումից Բաքվի հրաժարվելը:

՛՛Մենք շարունակում ենք աջակցել խաղաղ բանակցություններին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրները լուծելու համար։ Կոչ ենք անում երկու երկրներին մասնակցել այդ բանակցություններին՝ լինի դա ԱՄՆ-ում, թե այլուր, և մենք կշարունակենք այդ քաղաքականությունը՛՛,-ասել է նա։

Նշենք, որ Բաքուն հրաժարվել է հանդիպումից, որը պետք է տեղի ունենար 2023 թվականի նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում՝ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների մակարդակով:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: