երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Պետական քաղաքականության հիմքում մարդու բարեկեցությունն ու երկրի անվտանգությունն են․ ՀՀ նախագահ

Պետական քաղաքականության հիմքում մարդու բարեկեցությունն ու երկրի անվտանգությունն են․ ՀՀ նախագահ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դոհա կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է Կատարի պետությունում Հայաստանի դեսպանատուն, որտեղ հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Հանդիպման ընթացքում նախագահ Խաչատուրյանը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական և հասարակական կյանքի վերջին զարգացումները, ինչպես նաև անդրադարձել կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին՝ հատկապես պաշտպանական, առողջապահական, կրթական և սոցիալական ոլորտներում։

Նախագահը շեշտել է, որ պետական քաղաքականության հիմքում մարդու բարեկեցությունն ու երկրի անվտանգությունն են, և այդ ուղղությամբ իրականացվող ծրագրերը միտված են երկարաժամկետ և կայուն արդյունքների ապահովմանը։

Զրույցի ընթացքում Հանրապետության նախագահը պատասխանել է համայնքի ներկայացուցիչների հարցերին, որոնք վերաբերում էին Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական առաջնահերթություններին, ինչպես նաև հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանն ու համատեղ նախաձեռնությունների իրագործման հնարավորություններին։

  • Կիսվել: