Պետական ապարատի աշխատավարձը վերանայելու որոշումը կայացրել ենք, բայց չենք բարձրաձայնում. Փաշինյանը խոստովանեց՝ վախենում են
Պետական ապարատի աշխատավարձը վերանայելու որոշումը մենք մեր մեջ կայացրել ենք, բայց չենք բարձրաձայնում, որովհետև վախենում ենք. առիթ ենք տալու, որ Հայաստանի ակտիվ հանրության 97 տոկոսը իրենց իմացած բոլոր հայհոյանքներն ուղղի Կառավարությանը։ Վախենում ենք: Այս մասին ՏՏ ոլորտի մասնագետների հետ հանդիպման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Կառավարությունում ինչի պիտի գա լավ կադրը աշխատի, դուք կգա՞ք աշխատեք։ Եկեք, բոլորիդ հրավիրում եմ, ոչ մեկդ չեք գա, չէ՞»,- ասել է նա։


