ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Պեսկովը գնահատել Է ԱՊՀ գագաթնաժողովում Փաշինյանի և Ալիևի հանդիպման հնարավորությունը

Պեսկովը գնահատել Է ԱՊՀ գագաթնաժողովում Փաշինյանի և Ալիևի հանդիպման հնարավորությունը

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ երեքշաբթի օրը ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովում առանձին հանդիպումների պլաններ չկան, սակայն Սանկտ Պետերբուրգում կայանալիք միջոցառման շրջանակներում բոլոր առաջնորդները կկարողանան շփվել: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Նա ընդգծել է, որ այսօրվա դրությամբ առանձին երկկողմ հանդիպումներ անցկացնելու պլաններ չկան։ Պեսկովը հավելել է, որ բոլորը կկարողանան շփվել գագաթնաժողովի շրջանակներում:

Այս կերպ նա պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երկկողմ հանդիպման և Ռուսաստան-Հայաստան Ադրբեջան եռակողմ հանդիպման անցկացման հնարավորության մասին հարցին:

Մինչ այդ հայտնի էր դարձել, որ Վլադիմիր Պուտինը հույս ունի դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում տեսնել Անկախ Պետությունների Համագործակցության անդամ երկրների ղեկավարներին:

Մինչ այդ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան ակնկալում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այցը ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Միջոցառումը տեղի կունենա դեկտեմբերի 26-ին:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: