հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Հայաստանը ինքնիշխան երկիր է, որը երկկողմ հարաբերություններ է զարգացնում այն պետությունների հետ, որոնց հետ դա նպատակահարմար է գտնում. Կրեմլ

Հայաստանը ինքնիշխան երկիր է, որը երկկողմ հարաբերություններ է զարգացնում այն պետությունների հետ, որոնց հետ դա նպատակահարմար է գտնում. Կրեմլ

Մոսկվան Երևանին դաշնակից է համարում և նախատեսում է զարգացնել երկկողմ բարեկամական հարաբերությունները: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Հայաստանի ու Մեծ Բրիտանիայի ստորագրած՝ Պաշտպանության ոլորտում 2023-2024 թթ. համագործակցության ծրագիրը։

«Հայաստանն ինքնիշխան երկիր է, որը երկկողմ հարաբերություններ է զարգացնում այն պետությունների հետ, որոնց հետ նպատակահարմար է համարում։ Մենք Հայաստանի հետ մեր հարաբերություններն ունենք։ Եվ, անշուշտ, Հայաստանը բարեկամ երկիր է, մեր դաշնակիցն է։ Մենք շարունակելու ենք զարգացնել դաշնակցային հարաբերությունները»,- նշել է Կրեմլի խոսնակը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: