կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Պեսկովը մեկնաբանել է Հայաստանում ռուսական ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերը

Պեսկովը մեկնաբանել է Հայաստանում ռուսական ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերը

Կրեմլին հայտնի չէ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն խոսքերի մասին, թե երկրում ռուսական ռազմաբազայի ներկայությամբ առավելություններ չկան: Այս մասին հոկտեմբերի 25-ին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

՛՛Մենք դեռ չգիտենք՝ նա այդ խոսքերն ասել է, թե ոչ, և եթե ասել է, ապա որտեղ, ինչ կոնտեքստում։ Մենք նման տվյալներ չունենք", - նրա խոսքը մեջբերում է ՛՛Ինտերֆաքսը՛՛։

Ինչ վերաբերում է այդ թեմայով The Wall Street Journal թերթում հոդվածի հրապարակմանը, ապա այն որպես սկզբնաղբյուր ընկալել Կրեմլում չեն կարող, հավելել է Կրեմլի ներկայացուցիչը:

Նշենք, որ Wall Street Journal-ի հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է հարցին, թե Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանում առավելությո՞ւն, թե՞ խոչընդոտող հանգամանք է։

՛՛Գոնե այս պահին իմ նկարագրած դեպքերի շրջանակներում մենք առավելություններ, ցավոք, չենք տեսել՛՛,-ասել է վարչապետը

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: