ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՊԲ-ն հուժկու հարվածներով կասեցնում է հակառակորդի գործողությունները․ Վահրամ Պողոսյան

ՊԲ-ն հուժկու հարվածներով կասեցնում է հակառակորդի գործողությունները․ Վահրամ Պողոսյան

Պաշտպանության բանակը հուժկու հարվածներով կասեցնում է հակառակորդի գործողությունները։ Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։ 

«Իրավիճակն ամբողջությամբ գտնվում է Հանրապետության նախագահի վերահսկողության տակ։ Բնակչությանը կոչ ենք անում պահպանել հանգստություն, մնացեք թաքստոցներում։ Մարտերը շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են։ Պաշտպանության բանակը հուժկու հարվածներով կասեցնում է հակառակորդի գործողությունները»,- մասնավորապես գրել է նա։

Հիշեցնենք՝ այսօր վաղ առավոտից  Արցախ Հանրապետության սամանի ողջ երկայնքով  թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել,  հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփնակաերտը։ Հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ և երեք ԱԹՍ: Ադրբեջանական զորքերի՝ մի քանի ուղղությամբ հարձակումները հետ են մղվել։ Հակառակորդը կրել է մարդկային և տեխնիկայի կորուստներ, մասնավորապես՝ երեք տանկ։ Մարտերը շարունակվում են։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: