երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
«Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն է անցկացվել Շիրակ բնակավայրի միջնակարգ դպրոցում

«Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն է անցկացվել Շիրակ բնակավայրի միջնակարգ դպրոցում

ԱԻ նախարարի հանձնարարականով՝ Երևանի և մարզային փրկարարական վարչությունների ծառայողները շարունակում են հանրապետության տարբեր դպրոցներում և բնակավայրերում «Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով միջոցառումների իրականացումը:

Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի Շիրակ բնակավայրում և բնակավայրի միջնակարգ դպրոցում մարզային փրկարարական վարչության կողմից անցկացվել է ուսումնավարժություն՝ «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով:

Ուսումնավարժության ընթացքում փորձարկվել է Շիրակ բնակավայրի էլեկտրաշչակը. այն գտնվել է սարքին վիճակում:

Էլեկտրաշչակի ազդարարման արդյունքում իրականացվել և կազմակերպվել է նշված բնակավայրի միջնակարգ դպրոցի մանկավարժական անձնակազմի և աշակերտների տարահանում և պատսպարում դպրոցի նկուղում:

Ուսումնավարժության ավարտից հետո բնակավայրի վարչական ղեկավար կազմի հետ համատեղ իրականացվել է բնակելի տների նկուղների պատրաստվածության վիճակի ուսումնասիրություն, տրվել են համապատասխան ցուցումներ:

Հատուկ տակտիկական ուսումնավարժություն է անցկացվել նաև Վայոց ձորի մարզի Գլաձոր բնակավայրի միջնակարգ դպրոցում: Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ներկայացուցիչներն ուսումնավարժության ավարտից հետո առանձնացրել են թերությունները, տվել խորհուրդներ՝ պատրաստվածության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ:

 

  • Կիսվել: