Պատրաստվում ենք կիրակի օրը գնալ պատարագի. Եկեղեցին նորոգման կարիք ունի. Ավանեսյան
«Մենք պատրաստվում ենք կիրակի օրը գնալ պատարագի, սա է մեր քայլը: Միանշանակ դրական եմ գնահատում մեր եպիսկոպոսների արձագանքը, որովհետև և՛ հանրության, և՛ բոլորի մոտ անհասկացողության և անազնվության և սրբապղծության այդ նստվածքը չի կարող վերանալ, մինչև հստակ դրան արձագանք ու պատասխան չլինի: Եկեղեցու հիմքերը խարխլող նման արատավոր երևույթներն են, որ վնասում են Եկեղեցուն»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նախարարի խոսքով՝ հանրային ճնշումները, պահանջները բոլորի նկատմամբ միատեսակ պետք է լինեն. «Որևէ տարբերակում չի կարող լինել, եթե մարդը խախտում է Եկեղեցու կանոնները, ուրեմն պիտի դրան արձագանք լինի՝ անկախ նրանից՝ ով է նա: Սա շատ առողջացնող պրեցես է, մարդու հոգևոր նորոգումը շատ կարևոր պրոցես է, պատարագին մասնակցելը բոլորիս վրա շատ դրական է անդրադառնում: Խնդիրները վեր չհանելն է բերում անկման, երբ մենք չենք անդրադառնում իրականությանը: Որևէ պառակտում չկա, հայ հասարակությունը միասնական է և հանրային արձագանքը դա հստակ ցույց է տալիս: Մեր Եկեղեցին նորոգման կարիք ունի»:


