հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Պատրաստ ենք սահմանների բացմանը հենց այսօր, հույս ունենք՝ Թուրքիան կպատասխանի մեր պատրաստակամությանը. Ռուբինյան

Պատրաստ ենք սահմանների բացմանը հենց այսօր, հույս ունենք՝ Թուրքիան կպատասխանի մեր պատրաստակամությանը. Ռուբինյան

Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը շարունակում է մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 22–ին, Երևանում մեկնարկած ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ «Ռոուզ-Ռոթ» սեմինարի ժամանակ իր ելույթում նշեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։

«Մեր երկխոսությունը թուրքական կողմի հետ շարունակվում է և մենք համոզված ենք, որ այս պատմական հնարավորությունը՝ կառուցելու բարի դիացիական հարաբերություններ չպետք է բաց թողնվի։ Հարաբերությունների կարգավորումը ոչ միայն կբերի կայունություն և բարօրություն մեր տարածաշրջանում, այլև կնպաստի գլոբալ անվտանգության ամրապնդմանը՝ ցույց տալով, որ երկարատև հակասությունները հնարավոր է հաղթահարել երկխոսության և դիվանագիտության միջոցով։

Մենք հույս ունենք, որ Թուրքիան կպատասխանի մեր պատրաստակամությանը՝ որքան հնարավորն է շուտ հաստատել դիվանագիտական հարաբերություններ և ունենալ բաց սահմաններ։ Մենք դրան պատրաստ ենք հենց այսօր»,– հայտարարեց նա։

  • Կիսվել: