Պատրաստ ենք հետագայում ևս աջակցել Երևան-Բաքու պետական սահմանի սահմանազատման շուրջ բանակցություններին. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ 2021թ. նոյեմբերի 26-ի պայմանավորվածության համաձայն՝ ս. թ. օգոստոսի 30-ին Մոսկվայում կայացել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման վերաբերյալ երկկողմ հանձնաժողովի հանդիպումը: Կողմերի պատվիրակությունները գլխավորում էին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետներ Մուստաֆաևը, Գրիգորյանը և Օվերչուկը:
Միջոցառմանը նախորդել է Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի և սահմանային անվտանգության, սահմանազատման հարցերի հանձնաժողովի ստեղծումը, ինչպես նաև ս.թ. մայիսի 24-ին երկու երկրների սահմանին Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունների առաջին հանդիպման անցկացումը:
Ռուսական պատվիրակությունը պատրաստակամություն է հայտնել հետագայում եւս խորհրդատվական-տեխնիկական աջակցություն ցուցաբերել երկու երկրների միջեւ պետական սահմանի սահմանազատման վերաբերյալ Ադրբեջանի եւ Հայաստանի պատվիրակությունների բանակցություններին, ինչպես նաեւ՝ սահմանային կայունության եւ անվտանգության մակարդակի բարձրացմանը:
Նոր հանդիպման ժամկետները լրացուցիչ կհամաձայնեցվեն դիվանագիտական ուղիներով, հայտնում են Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ից: