Պատրաստ ենք բոլոր սցենարներին. «Ուժեղ Հայաստան»
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը արձանագրում է՝ իրենց դեմ ուղղված ցանկացած քայլ է՛լ ավելի ակնհայտ է դարձնում իշխանության վախերը։
Հիշեցնենք՝ այսօր «Հանրապետություն» կուսակցությունն էր Նիկոլ Փաշինյանի կոչին հետևելով՝ դիմում ներկայացրելԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստանի» ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջով։
Ի պատասխան՝ կուսակցությունից հայտարարել են.
«Հեռացող Փաշինյանը հասկանում է, որ կորցնում է իշխանությունը, ուստի անցել է իր սատելիտ ուժերի միջոցով կազմակերպվող շոուներին։
Որքան մենք ուժեղանում ենք, այնքան փոքր խմբակի վախերն ավելի են սաստկանում։ Մենք պատրաստ ենք բոլոր սցենարներին։ Այս ամենը երկու օրից կավարտվի։ Հանրայինի եթերում պարտված Փաշինյանը շուտով կպարտվի նաև ընտրություններում։
Ուժեղ Հայաստանը գալիս է»։



