չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Պատրաստ ենք այսուհետ ևս աջակցել Ռուսաստանի համար երկու եղբայրական ժողովուրդների հաշտեցմանը. Գալուզինը՝ Հայաստանի ու Ադրբեջանի մասին

Պատրաստ ենք այսուհետ ևս աջակցել Ռուսաստանի համար երկու եղբայրական ժողովուրդների հաշտեցմանը. Գալուզինը՝ Հայաստանի ու Ադրբեջանի մասին

Մենք դրական ենք գնահատում մայիսի 10-11-ը Ղազախստանում կայացած՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը խաղաղության պայմանագրի մշակման շուրջ։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում, խոսելով Ալմաթիում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների բանակցությունների մասին, ասել է Ռուսաստանի  փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը:

՛՛Դրա անցկացումը կողմերին հնարավորություն տվեց առաջ շարժվել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ճանապարհին։ Այս ուղղությամբ ևս մեկ կարևոր քայլ է արվել՛՛,-նշել է նա։

Գալուզինը նաև հավելել է. ՛՛Պատրաստ ենք այսուհետ ևս ամենայն աջակցություն ցուցաբերել Ռուսաստանի համար երկու եղբայրական ժողովուրդների հաշտեցմանը, նպաստել փոխընդունելի և հավասարակշռված լուծումների որոնմանը՝ տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգությունն ու բարգավաճումն ապահովելու նպատակով՛՛:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: