չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Պատգամավոր Դանիելյանն ԱԺ-ում ընթերցեց Բագրատ Սրբազանի նամակը կալանավայրից

Պատգամավոր Դանիելյանն ԱԺ-ում ընթերցեց Բագրատ Սրբազանի նամակը կալանավայրից

Ամեն ինչ լսել էինք, «Կեցցե կառավարությունը» չէինք լսել։ Այս մասին այսօր ԱԺ–ում հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով ՔՊ–ական պատգամավորներից մեկի ելույթին։

Նա կարդաց Բագրատ Սրվբազանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող Երևան-Կենտորն ՔԿՀ-ից՝ հավելելով, որ այդ խոսքը պետք է ընդունվի պատգամավոր Արթուր Սարգսյանի և մնացած 15 կալանավորվածների անունից։

«Տերն իմն է, լույսը և կյանքը, ես ումից վախենամ։

Տարն իմն է կյանքի ապավենը, ես ումից դողամ»։

Այս աղոթքը ողջ կյանում ուղեկցել է ինձ ինչպես այսօր՝ ուրացողների և հայրենավաճառների խմբակի դիմաց կանգնած, ովքեր կարողացել են իմ և իմ հայրենիքի կենսագրությունը և պատիվը գողանալ։ Իսկ իրենց և իրենց սերունդների ճակատին անջնջելի կերպով դրոշմվելու է Աղվեսադրոշմի խարանը։

Ինչպես, ումից և ինչու վախենալ։ Այն կենսագիրների՞ց ում ձեռքերը թաթախված են այրամբ, հայրենիքի և հաղթանակ ուրացող, ովքեր իրենց փողի և փորի համար փորձում են ահաբեկել և վախեցնել,

Մենք նախընտրել ենք մեր Հայրենիքի և եղբայրների հետ կալանքը և նույնիսկ մահը քան ուրացողների հետ բաժին ունենալը, որի համար ուխտել եմ, որ չեմ մոռանալու հանուն քեզ՝ Հայատան և չեմ ուրանալու հանուն քեզ՝ Արցախ»։

Բագրատ Սրբազանը նամակով հայտնում է, որ երկու ամսված ընթացքում 3 անգամ հարցում է ուղարկել Գլխավոր դատախազին և Քննչական կոմիտեի «խեղճ» ղեկավարին, որոնք մնացել են անպատասխան։

«Այժմ այս ամբիոնից, որտեղից մեր հասցեին հնչել են զրպարտություններ, նույն հարցադրումն եմ ուղղում։

Ինչի՞ն է վերաբերում երկու հոգու «գյուլլելու և 15 հոգու բանտ դնելու»՝ ձեր այդքան սիրված պատմությունը...»:

  • Կիսվել: