երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Պատգամավոր Բաբաջանյանը ներկայացրել է փաստերի փաստը

Պատգամավոր Բաբաջանյանը ներկայացրել է փաստերի փաստը

Պետության բռնազավթման ավելի քան 20 տարվա իրողությանը մինչ օրս չի տրվել քաղաքական գնահատական։ Այսպես է կարծում ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ այս մասին գրելով իր ֆեյսբուքյան էջում:

Նա նշել է, որ նախկին որևէ բարձրաստիճան պաշտոնյայի, օլիգարխի, դատավորի, ՍԴ անդամի, քաղաքական գործչի, քաղաքական կուսակցության չի մատնանշվել նրա ուղղակի և անուղղակի մասնակցությունը պետության բռնազավթմանը, դրա ազդեցությամբ մեր երկրին հասցված տնտեսական, քաղաքական, սոցիալական, ժողովրդագրական վնասի չափը:

՛՛Փաստերի փաստ 1.1 Դատական համակարգում ցայսօր չի իրականացվել խորը և արմատական վեթինգ (զտում): Ուստի, հետայսու կոռուպցիայի և հանցավորության մեջ թաթախված դատավորների կայացրած ապօրինի դատական ակտերի ողջ պատասխանատվությունը կրում է արդարադատության ոլորտում հեղափոխությունը պարտության հասցրած քաղաքական իշխանությունը՛՛,-գրել է պատգամավորը:

  • Կիսվել: