ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Դուք բայրաքթարի ամբասադորներն եք Հայաստանում. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին

Դուք բայրաքթարի ամբասադորներն եք Հայաստանում. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին

Այսօր մի քաղաքական ուժ, որի առաջնորդը միակն է Հայաստանի պատմության ղեկավարներից, ով 2002 թվականին Քի Վեսթում հարցականի տակ է դրել ՀՀ-ի ամբողջականությունը, առաջակելով Ադրբեջանի նախագահին փոխանակել Մեղրին ու Արցախը: Այս մասին այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

Արձագանքելով դահլիճում հնչող խոսքերին Ալեքսանյանն արձագանքեց՝ «Սուտը Ձեր ինքնությունն է, խնդրում եմ ինձ այստեղ մի պիտակավորեք», ապա կրկնելով խոսքն ասաց, որ այո՝ «2002 թվականին Ռոբերտ Քոչարյանը համաձայնել է ու առաջարկել է փոխանակել Մեղրին՝ ՀՀ-ի սուվերեն, ինքնիշխան տարածքը»:

Այնուհետև անդրադարձավ 2010 թվականին՝ «2010 թվականին Ռոբերտ Քոչարյանի ներկայիս և նաև այն ժամանակ դեռ թիմակիցները քվեարկել են մի օրենքի համար, որով՝ ըստ Արթուր Ղազինյանի փառահեղ ձևակերպմամբ՝ որը հնչեց նախորդ Պետաիրավական հանձնաժողովի  նիստի ժամանակ՝ ևս խախտել են այս օրենքով սահմանված որոշակի դրույթներ»,- ասաց Ալեքսանյան։

Նրա խոսքով՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը տեղից խեղաթյուրելով հնչեցնում է վարչապետի խոսքերը՝ թե իբր հայտարարվել է Սև լճի համար կռիվ չենք տալու մասին․

«Այնինչ նշվել է, որ 30 տոկոսի համար պատերազմ չենք սկսելու, որովհետև այդ պատերազմը մեր պատկերացմամբ ողբերգություն է, իսկ ոմանց համար ընդամենը լավ մի վիդեո մատերիալ է, որպեսզի նախընտրական քարոզարշավի տեսահոլովակների ժամանակ բայրաքթարից նկարահանված կադրեր ցույց տան՝ թե ոնց են սպանվում մեր զինվորները: Պատերազմը ձեզ համար ընդամենը վիդեոարխիվա՝ սպանության վիդեոարխիվ ա, որից դուք կկարողանաք քաղել ողբ ու դա փորձել դարձնել քաղաքական դիվիդենտ: Դուք Բայրաքթարի ամբասադորներն եք Հայաստանում, որովհետև ձեր քաղաքական ուժը նախընտրական քարոզարշավի ժամանակ հայկական հեռուստաընկերություններով եթեր է հեռարձակել թուրքական Բայրաքթարից նկարահանված կադրեր»,- իր ելույթում ասաց Վահագն Ալեքսանյանն ու խոսքն ուղղելով ընդիմադիր գործընկերներին, նշեց, որ  այսքանից հետո եկել եք այստեղ ու մեզ ինչ-որ բան եք ուզո՞ւմ ապացուցել:

«Մեզ ինչ-որ հայրենասիրության դաս եք ուզո՞ւմ տալ: Ցեղասպանության մասին են խոսում՝ երիտթուրքերի հետ կոալիցիա կազմած ուժը եկել է այստեղ ու ցեղասպանության մասին է խոսում: Երիտթուրքերից մինչև Բայրաքթար, մինչև Բայրաքթար ամբասադորներ՝ սա ձեր քաղաքական հետագիծն ա ու սա դաջվածա մնալու ձեզ»,- ասաց Ալեքսանյանը:

  • Կիսվել: