չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Պատերազմում իբր հաղթած, իբր Ղարաբաղը հայկական պահած, իբր բանակցություններում անգերազանցելի երեք նախկին ղեկավարները վախենում են գալ ինձ հետ բանավեճի. Փաշինյան

Պատերազմում իբր հաղթած, իբր Ղարաբաղը հայկական պահած, իբր բանակցություններում անգերազանցելի երեք նախկին ղեկավարները վախենում են գալ ինձ հետ բանավեճի. Փաշինյան

Պատկերացնու՞մ եք, պատերազմում իբր հաղթած, իբր Ղարաբաղը հայկական պահած, իբր բանակցություններում անգերազանցելի, իբր տնտեսությունը զարգացրած երեք նախկին ղեկավարները վախենում են գալ ինձ հետ բանավեճի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հրապարակած «Մի րոպե, մի բան ասեմ 3» վերտառությամբ տեսանյութում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ընդ որում՝ այդ ժանրը, որ ես քեզ հետ բանավիճելու բան չունեմ, ինքը լեգիտիմ ժանր է, բայց ամբողջ խնդիրն այն է, որ մարդկանց խոսացածի 99.9%-ը բանավեճ է ինձ հետ: Իսկ չեն գալիս բանավեճի, որովհետև խոսացածի 99.9%ը, որ բանավեճ է ինձ հետ, ֆեյք է, և դա շատ հեշտությամբ ցույց կտամ: Ի դեպ, խորհրդարանական ընտրությունների եք մասնակցում, բա բանավեճի չեք գալու՞ ընտրությունների: Էլի փախնելու՞ եք»,-նշել է նա:

  • Կիսվել: