շաբաթ, հունիս 27
27 / 6 / 2026
Պատերազմող տղա էիր, գոնե 5 օր Ջերմուկում պատերազմեիր. Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանին

Պատերազմող տղա էիր, գոնե 5 օր Ջերմուկում պատերազմեիր. Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանին

Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընտրական պայքարը վերածել է իսկական պատերազմի։ Այս մասին Տավուշի մարզից իրեն այցելած բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։

«Ընդ որում՝ բացարձակապես անխնա պատերազմի: Դե, եթե դու պատերազմող տղա էիրս, հինգ օրով գնայիր Ջերմուկ ու այնտեղ պատերազմեիր: Լեռնային Ղարաբաղում պատերազմեիր: Հիմա նա չգիտես ինչու պատերազմում է մեր ժողովրդի դեմ», — ասել է Կարապետյանը։

Նա իր ընտրողներին և համակիրներին կոչ է արել համախմբվել, քանի որ միայն դա է ընդունակ ամրապնդել քաղաքական ուժը և հաղթանակ ապահովել գործող իշխանության նկատմամբ։

Ընդդիմադիր քաղաքական գործչի խոսքով՝ Հայաստանում պետք է ձերբազատվեն բևեռացումից։ «Սա ընդամենը քաղաքական պայքար է, որն ավարտվելու է հունիսի 7-ին։ Դրանից հետո մենք բոլորս՝ մեր ողջ ժողովուրդը, պետք է միավորվենք մեկ բռունցքի մեջ։ Մեր հիմնական նպատակը պետք է դառնա երկրի զարգացումը։ Մենք պետք է այն անվտանգ դարձնենք», — նշել է Կարապետյանը։

  • Կիսվել: