շաբաթ, հունիս 29
29 / 6 / 2024
Փաշինյանը զանգել է ՆԳ նախարարին, ԱԱԾ տնօրենին՝ Բաղրամյան պողոտայի իրադրության մասին տեղեկանալու համար

Փաշինյանը զանգել է ՆԳ նախարարին, ԱԱԾ տնօրենին՝ Բաղրամյան պողոտայի իրադրության մասին տեղեկանալու համար

Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ զանգահարել է ՆԳ նախարարին, ԱԱԾ տնօրենին՝ իրադրության մասին տեղեկություն ստանալու համար:

Նշենք, որ խոսքը  Բաղրամյան պողոտայում ստեղծված իրավիճակի մասին է:

«Նրանք ինձ զեկուցեցին իրադրությունը։ Ըստ էության, պարոն Սիմոնյանը ներկայացրեց ամբիոնից՝ ինչ է տեղի ունեցել։ Կարծում եմ՝ ավելի մանրամասն մենք կծանոթանանք իրադրությանը, կարծում եմ՝ այդ գնահատականները տեղին չեն»,- նշել է Փաշինյանը:

Նշենք, որ այս պահին ցուցարարները Բագրատ Սրբազանի դիմաց ԱԺ շենքի մոտ են՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով:

ԶԼՄ--ները հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը դուրս է եկել ԱԺ շենքից, նիստն ավարտվել է:

Ցուցարարների շրջանում կան բերման ենթարկվածներ, ինչպես նաև թե՛ ցուցարարների մեջ, թե՛ ոստիկանների՝ կան վնասվածքներ ստացածներ:

  • Կիսվել: