ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Փաշինյանը վստահեցնում է, որ Արցախի հարցում անկեղծ է եղել նախընտրական քարոզարշավի ժամանակ

Փաշինյանը վստահեցնում է, որ Արցախի հարցում անկեղծ է եղել նախընտրական քարոզարշավի ժամանակ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ իր ներկայիս դիրքորոշումը համապատասխանում է խաղաղության օրակարգի մասին նախընտրական խոստումներին: Նա այդ հայտարարությունն արեց այսօրվա ասուլիսի ժամանակ` պատասխանելով հարցին, թե արդյոք ավելի անկեղծ չէր լինի, որ նա նախընտրական քարոզարշավի ժամանակ ասեր, որ Արցախը Ադրբեջանի կազմում չլինելու որևէ հնարավորություն չկա, ինչը ասում է այսօր։
 
«Այն, ինչ ես ասում եմ, անկեղծ է, ես իմ քաղաքական գործունեության ընթացքում չեմ հիշում մի դրվագ, որի ժամանակ ես ասել եմ մի նախադասություն, որի ժամանակ ես անկեղծ չեմ եղել։ Դրանք գուցե շատ էմոցիոնալ են եղել կամ պարունակել են տվյալներ, որոնց մեջ պլյուս–մինուս կա, բայց դրանք եղել են անկեղծ»,– ասաց նա։

  • Կիսվել: