Փաշինյանը՝ տարածաշրջանաին ապաշրջափակման մասին. ինչի չի համաձայնել կամ պարտավորվել Հայաստանը
Հայաստանի Հանրապետությունը ոչ մի անգամ, ոչ մի տեղ, ոչ մի փաստաթղթով՝ ո՛չ գրավոր, ո՛չ բանավոր, չի համաձայնել, պարտավորվել, որ տարածաշրջանաին ապաշրջափակման համատեքստում Հայաստանի ինքնիշխանությունը, իրավազորությունը, տարածքային ամբողջականությունը որեւէ ձեւով կարող է նսեմացվել կամ որեւէ ձեւով կարող է սահմանափակվել: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա, մասնավորապես, նշել է «Այսինքն՝ սա ուզում եմ, որ մենք հստակ արձանագրենք: Եւ մենք պատկերացնում ենք, որ էն լուծումները, որոնք առաջարկել ենք, պատկերացնում ենք փոխադարձության սկզբունքով: Էլի ուզում եմ՝ մենք բոլորս հիշենք, որ ՀՀ-ում երկաթուղային ցանցի ամբողջականությունը ապահովվում է Նախիջեւանի տարածքով»:
Վարչապետը հավելեց, որ ավելին չի կարող բացահայտել՝ ելնելով նրանից, որ բանակցություններ են ընթանում: