հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Փաշինյանը փչացրել է հարաբերությունները ՌԴ-ի, Վրաստանի վարչապետի հետ և հիմա փնտրում է նոր «ընկերներ»՝ ի դեմս Ադրբեջանի և Թուրքիայի. Կարապետյան

Փաշինյանը փչացրել է հարաբերությունները ՌԴ-ի, Վրաստանի վարչապետի հետ և հիմա փնտրում է նոր «ընկերներ»՝ ի դեմս Ադրբեջանի և Թուրքիայի. Կարապետյան

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարություններին։

Ըստ Կարապետյանի՝ Հայաստանին «խաղաղություն բերող» Փաշինյանի օրոք երեք պատերազմ է եղել, նրա «բանակցությունները» միայն պատերազմի են հանգեցնում։ 

«Նա փչացրել է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ, փչացրել է հարաբերությունները Վրաստանի Հանրապետության վարչապետի հետ, ինչի մասին մեր հասարակությունը չգիտի, և հիմա փնտրում է նոր «ընկերներ»՝ ի դեմս Ադրբեջանի և Թուրքիայի»,-նշել է Կարապետյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

  • Կիսվել: