երկուշաբթի, մարտ 17
17 / 3 / 2025
Փաշինյանը պաշտոնապես հրավիրվել է Մոսկվայում անցկացվող Հաղթանակի օրվա միջոցառումներին

Փաշինյանը պաշտոնապես հրավիրվել է Մոսկվայում անցկացվող Հաղթանակի օրվա միջոցառումներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնական հրավեր է փոխանցվել Մոսկվայում կայանալիք Հաղթանակի օրվա միջոցառումներին մասնակցելու համար։ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտնել է Երևանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
 
«Ուզում եմ նշել, որ մի քանի ամսից բոլոր ռուսաստանցիները նախկին Խորհրդային Միության ժողովուրդների հետ միասին նշելու են Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնական հրավեր է փոխանցվել Մոսկվայում հանդիսավոր միջոցառումներին մասնակցելու համար»,- ասել է դեսպանը։
Նա արժեքավոր է համարում, որ Ռուսաստանին ու Հայաստանին նախկինի պես միավորում և համախմբում է այն, որ երկու երկրները հարգում են Խորհրդային Միության ժողովուրդների սխրանքի մասին հիշատակը։
Մեր ընդհանուր Հաղթանակի վրա աճող հարձակումների համատեքստում դա հատկապես կարևոր է, նշել է Կոպիրկինը։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին և զինվորական հաշվարկներին հրավիրել էր Մոսկվա՝ մասնակցելու Մեծ Հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին։

  • Կիսվել: