երեքշաբթի, հուլիս 14
14 / 7 / 2026
Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի n 728-լ որոշման մեջ լրացումներ կատարելու մասին որոշում է ստորագրել.

«Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը և «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետը`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 728-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները`

 

1) 9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6-րդ ենթակետով.
«6) առողջապահական համակարգի զորահավաքային նախապատրաստության կազմակերպումն ու ղեկավարումը:».

2) 10-րդ կետի 4-րդ ենթակետը «արտակարգ» բառից առաջ լրացնել «ռազմական դրության ժամանակ և» բառերով.

3) 10-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 9-րդ ենթակետով.
«9) ռազմական դրության ժամանակ առողջապահական համակարգի կառավարումը:».

4) 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 24-րդ ենթակետով.

 
 

«24) ռազմական դրության ժամանակ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) կառավարումը` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված լիազորությունների շրջանակներում»»,-ասված է որոշման մեջ

  • Կիսվել: