Փաշինյանը մտադիր է այցելել հանրությանը հայտնի և հավատացյալների կողմից ընդունելի հոգևոր սպասավորների. «Հրապարակ».
«Հրապարակ» թերթը գրում է. «Եկեղեցու և բարձրաստիճան հոգևորականների դեմ իր արշավի շրջանակներում կարգալույծ քահանայի ձեռամբ մատուցված 2 պատարագի մասնակցելուց հետո Փաշինյանը, թերևս, հույս ուներ, որ գործող քահանայի պատարագին մասնակցելը կփրկի իրավիճակը, կարող են հնարավորինս շատ մարդիկ գալ պատարագին: Ինքն էլ, դրանից օգտվելով, առաջ կտանի կաթողիկոսին գահընկեց անելու ծրագիրը, որի «տակ է մնացել»: Սակայն Թալինի եկեղեցում ավելի սակավաթիվ էին, քան նախորդ 2 պատարագներին՝ Հովհաննավանքում։
Այս շաբաթ էլ ՔՊ հավատաքննիչները Վայոց Ձորի Խաչիկ գյուղի եկեղեցի են գնալու: Եթե աշխարհագրության նման փոփոխությունն էլ արդյունք չտա, ստիպված կլինեն կրկին փոխել մարտավարությունը։ Մեզ ասացին, որ Փաշինյանը մտադիր է այցելել հանրությանը հայտնի և հավատացյալների կողմից ընդունելի հոգևոր սպասավորների, ուստի դիտարկում են Տաթևի վանական համալիրի հոգևոր հայր Տեր Միքայելի թեկնածությունը: Կարծում են, որ եթե հարգված հոգևորականներին ստիպեն ընդունել նրան, հնարավոր կլինի փոխել այս արշավի նկատմամբ վերաբերմունքը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։


