ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Փաշինյանը մեկին դարձնում է խոշոր սեփականատեր, հենց իրեն դուր չի գալիս, դարձնում է օլիգա՞րխ․ Մարուքյան

Փաշինյանը մեկին դարձնում է խոշոր սեփականատեր, հենց իրեն դուր չի գալիս, դարձնում է օլիգա՞րխ․ Մարուքյան

Մենք ոչ թե Գագիկ Ծառուկյանի մեղադրողն ենք, ոչ էլ պաշտպանն ենք, մենք արձանագրում ենք, որ տեղի ունեցող գործընթացը խնդրահարույց է, որ մեր վարքը որոշակի սիգնալ է ուղղված իշխխանությանը, որ հնարավորինս զգույշ լինի: Այս մասին այսօր Azatutyun.am-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Ես գործի տվյալներին ծանոթ չեմ, դրանք բաժանված են իշխանության ներկայացուցիչներին, դրա մասին եմ խոսում, որ դա հանցագործություն է, նախաքննության նյութը որևէ մեկին տալը հանցագործություն է, պետք է մի օր բռնեն այդ քննիչներին և դատեն, ովքեր տվել են»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է հարցին, թե կարծում է, որ գործը սարքած է, Էդմոն Մարուքյանն ասաց, որ եթե տեսնեն սարքած է, կասեն, իսկ եթե տեսնեն՝ ապացուցված է, կասեն արդար է:

«Ես բարձրացրել եմ իշխանության ազնվության հարցը, որ այն ամեն ինչի մասին, որն այսօր խոսվել է, իշխանությունները միշտ են իմացել` հուշագիր ստորագրելու, նրանց տուն հասրանիք գնալուց են իմացել, այստեղ երկակի ստանդարտներ և երեսպաշտություն եմ տենսում, որը մեզ համար անընդունելի է: Կամ ինչ է նշանակում, որ նորից դարձել է օլիգարխ, այսինքն Փաշինյանը մի խոսքով մեկին դարձնում է խոշոր սեփականատեր, հենց իրեն դուր չի գալիս, դարձնում է օլիգա՞րխ, այսինքն իր հայտարարություններո՞վ է որոշվում երկրում կա օլիգարխ, թե խոշոր սեփականտեր»,-ասաց նա և նշեց, որ մարդիկ պետք է սկզբունքներ ուեննան և դրանք պահեն, իսկ սա անսկզբունքայնության արդյունք է:

Անդրադառնալով իշխանափոխության օրակարգով խորհրդարանից դուրս ձևավորվող պլատֆորմին, Էդմոն Մարուքյանն ասաց, որ հինգ օր առաջ եղել է առաջարկություն Դաշնակցության կողմից, որ նման ֆորմատով հանդիպում կա: «Մենք նպատակահարմար չենք համարել մասնակցել այդ ֆորմատով որևէ քննարկման: Ի սկզբանե հրապարակված էին օրակարգերը, և քանի որ ԼՀԿ-ի օրակարգի հետ որևէ առնչություն չունեին, դրա համար նպատակահարմար չենք համարել: Բայց եթե ինչ-որ դաշինքներ, կոալիցիաներ են ստեղծվում, ես որևէ խնդիր չեմ տեսնում»,-ասաց նա։

Հարցին, թե վարչապետի՝ օր առաջ պաշտոնանկությունը ձեր օրակարգում չկա՞, նա ասաց, որ լիներ, իրենք ամենաառաջինը կբարձրաձայնեին: Նա նշեց, որ կորոնավիրուսի ճգնաժամի պարագայում ճիշտ չեն համարում քաղաքական ապտասխանատվության հարցը բարձրացնել: «Որքան էլ ես գտնում եմ, որ օրինակ առողջապահոթյան նախարարը, կամ այլ պաշտոնյաներ պետք է հրաժարական տան, ես կարծում եմ, որ դրա ժամանակը հենց հիմա չէ, քանի որ հենց հիմա գտնվում ենք ճգնաժամի ամենաբարձր փուլում»,-ասաց նա և նշեց, որ գործող իշխանությունն իր պահվածքով շատ ավելի նախկին է, քան շատ նախկիններ:

  • Կիսվել: