Փաշինյանը մեկ անգամ էլ հեռախոսով շնորհավորեց Պուտինի ծնունդը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի լրատվության բաժնից։
Վարչապետը շնորհավորել է ՌԴ նախագահին ծննդյան օրվա կապակցությամբ:
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ օրերս Երեւանում՝ Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստից հետո կայացած հանդիպման ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին:
Նշենք, որ առավոտյան Փաշինյանը Պուտինին շնորհավորել էր նամակով։