հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Փաշինյանը մասնակցել է «Համաշխարհային ատոմային շաբաթ» համաժողովի շրջանակում տեղի ունեցած ոչ պաշտոնական հանդիպմանը

Փաշինյանը մասնակցել է «Համաշխարհային ատոմային շաբաթ» համաժողովի շրջանակում տեղի ունեցած ոչ պաշտոնական հանդիպմանը

«Համաշխարհային ատոմային շաբաթ» խորագրով համաժողովի տաղավարներից մեկում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել միջոցառմանը մասնակցող օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների: Նրանց թվում է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Ըստ համացանցում տարածված տեսանյութի՝ հանդիպմանը ներկա է նաև Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։

Նշենք, որ վՓաշինյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստան: Ինչպես հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ նախատեսվում է Փաշինյանի և Պուտինի միջև հանդիպում:

 

  • Կիսվել: