Փաշինյանը ՀՀ առաջին ղեկավարն է, որ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչեց, սերունդներով զղջալու ենք․ Օսկանյան
ՀՀ նախկին որևէ նախագահ, իշխանություն երբեք Արցախը Ադրբեջանի կազմում չի ճանաչել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։
«Անկախ նրանից, թե Փաշինյանն ինչ կասի, ինչպես կմեկնաբանի երևույթները, այդպիսի բան չի եղել։ Փաշինյանն ՀՀ առաջին ղեկավարն է, որ նման բան է ասել և հիմա էլ փորձում է դա ֆորմալիզացնել՝ ստորագրելով համապատասխան փաստաթղթերը։ Ուղղակի դա այսօր պետք է թույլ չտալ։ Դա կլինի մեծ սխալ և այդ արարքի համար մենք սերունդներով կզղջանք»,-հավելեց նա։
Օսկանյանի խոսքով՝ պատերազմը, որ հաճախ փորձում են մեզ մատուցել որպես անխուսափելի բան, միանշանակ ասեմ, որ դա ոչ միայն անխուսափելի չէր, այլ պատերազմը բացառված էր։ Պատերամզը Փաշինյանը բերել է մեր ժողովրդի գլխին՝ իր սխալների պատճառով․ «Ինձ համար երկու կարծիք չկա, ես ուղղակի վստահ եմ դրա մեջ և դրա փաստերը բոլորի համար ակնհայտ են»։