ուրբաթ, հունիս 28
28 / 6 / 2024
Փաշինյանը ՀԱՊԿ-ին անվանեց «փուչիկ դաշինք», որի անդամները՝ իրենց պարտավորությունները կատարելու փոխարեն, Ադրբեջանի հետ պլանավորել են պատերազմ

Փաշինյանը ՀԱՊԿ-ին անվանեց «փուչիկ դաշինք», որի անդամները՝ իրենց պարտավորությունները կատարելու փոխարեն, Ադրբեջանի հետ պլանավորել են պատերազմ

Հա, ես վախենում եմ, որ ՀՀ-ն՝ որպես պետություն, զրոյացնելու ոմանց ծրագիրն իրականություն դառնա. ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի դիտարկման, որ 6 տարի առաջ խոսում էր դուխով կոչերով, դուխով գլխարկներով, իսկ հիմա վախենում է՝ թաքնվում ոստիկանների հետևում, վախենում է պատերազմի սպառնալիքներից։

«Վազգեն Սարգսյանն ասում էր ես վախենում եմ ոչնչից չվախեցողներից։ Հա, ես վախենում եմ, որ ՀՀ-ն պետությունը զրոյացնելու ոմանց ծրագիրն իրականություն դառնա, որովհետև այս դահլիճում ցանկապատից այս կողմ և այն կողմ կան մարդիկ, ովքեր գիտակցաբար այդ օրակարգն են տանում, կան մարդիկ, որ իրենց ձևակերպմամբ ազնիվ մղումներ ունեն»,-ասաց նա։

Ավետիսյանը նշեց, թե ինքն իրեն հարց տվե՞լ է, եթե ինքը չլիներ, ինչպիսին կլիներ Հայաստանը, Արցախը։

«Այո տվել եմ և պատասխանն էլ գիտեմ, հիմա կլիներ ամեն ինչ նույնը, մի տարբերությամբ՝ ՀՀ-ն կլիներ «գուբերնյա», 100 տոկոսով։ Այսօր ՀՀ քաղաքացին կարող է հանգիստ քնի, վստահ լինելով, որ վաղը արհավիրք տեղի չի ունենալու»,-ասաց նա։

Փաշինյանը ներկա վիճակի մեջ մեղավորների մատնացույց արեց։ «Մեղավորը նրանք են, ովքեր ձևավորել էին մի հատ փուչիկ դաշինք, որի անդամները պարզվեց, ոչ թե իրենց պայմանագրային պարտավորություններներն են կատարում, այլ գնացել Ադրբեջանի հետ պլանավորում են պատերազմի։ Այ դրանք են մեղավոր»,-ասաց նա։

Դահլիճից հարցրեցին, իսկ թե որ ուղղթյամբ է երկիրը գնում, պատասխանեց. «Գնում ենք և համարյա հասել ենք տեղ,  գնում ենք իրական Հայաստան, ինքնիշխան, անվտանգ, խաղաղ սահմանազտված սահմաններով, ուղղակի շուտ չենք ասում, որ ձեր տրամադրությունը հանկարծ չընկնի»։

  • Կիսվել: