երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Փաշինյանը հանցանքներ է հովանավորում, փաստ է` նա ու Փաշազադեն թև-թիկունք տված են գործում. Թաթոյան

Փաշինյանը հանցանքներ է հովանավորում, փաստ է` նա ու Փաշազադեն թև-թիկունք տված են գործում. Թաթոյան

Փաշինյանը հանցանքներ է հովանավորում, փաստ է` նա ու Փաշազադեն թև-թիկունք տված են գործում։ Այս մասին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում լրագրողների հետ զրույցում ասաց «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։

«Եկեղեցու հետ կապված Նիկոլ Փաշինյանի գործողությունները բացարձակ ապօրինի են, դրանք որևէ քննարկման անգամ ենթակա չեն։ Այստեղ բացարձակ քաղաքական հովանավորությամբ, պաշտոնեական լիազորությունների ազդեցությունն օգտագործելով՝ տեղի է ունենում ինչ-որ պրոցես, որը կառուցված է մի քանի կեղծիքների շուրջ։ Կեղծիքներից մեկն այն է, որ Հայոց եկեղեցին եկեղեցականները չեն. դա բացարձակ այդպես չէ ու ապատեղեկություն է ու այս անօրինական գործողությունների շղարշներից մեկն է, քանի որ եկեղեցին նախ և առաջ եկեղեցականներն են»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ այս ամենը ադրբեջանական պահանջների կատարման ուղիղ գրավականն է, Փաշինյանը ցույց է տալիս, թե ինչ աստիճանի է պատրաստ կատարել նրանց պահանջները։

«Փաշինյանն ու Փաշազադեն թև-թիկունք տված են գործում։ Մեկը մի բան է ասում, մյուսը՝ կրկնում է»,- ասաց Թաթոյանը։

  • Կիսվել: