երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Փաշինյանը գնում է Զելենսկու ճանապարհով. ՏԱՍՍ

Փաշինյանը գնում է Զելենսկու ճանապարհով. ՏԱՍՍ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ակտիվորեն գնում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ճանապարհով։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Մոսկվայի բարձրաստիճան աղբյուրը:

«Հոկտեմբերի 17-ին Եվրախորհրդարանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը համարում ենք բացարձակ անպատասխանատու և սադրիչ, հատկապես ինչը վերաբերել է Ռուսաստանին և հայ-ռուսական հարաբերություններին»,-ասել է նա՝ նշելով, որ Հայաստանը փոձում են վերածել երրորդ Ուկրաինայի (եթե Մոլդովան հաշվենք երկրորդ Ուկրաինա)։

«Փաշինյանը գնում է Վլադիմիր Զելենսկու ճանապարհով»,-ասել է աղբյուրը։

Հիշեցնենք, որ երեկ Փաշինյանը Եվրախորհրդարանում իր ելույթում ասել է, որ այն ժամանակ, երբ 100 հազար հայ փախնում էին ԼՂ-ից Հայաստան, անվտանգային ոլորտի մեր դաշնակիցները մեզ ոչ միայն չէին օգնում, այլ Հայաստանում իշխանափոխություն անելու, ժողովրդավարական իշխանությունը տապալելու հրապարակային կոչեր էին հնչեցնում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: