հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Փաշինյանը չի մեկնել Բիշքեկ՝ մասնակցելու ԵԱՏՄ եւ ԱՊՀ միջկառավարական նիստերին, ՀՀ-ն կներկայացնի փոխվարչապետը

Փաշինյանը չի մեկնել Բիշքեկ՝ մասնակցելու ԵԱՏՄ եւ ԱՊՀ միջկառավարական նիստերին, ՀՀ-ն կներկայացնի փոխվարչապետը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մեկնել Բիշքեկ՝ մասնակցելու ԵԱՏՄ եւ ԱՊՀ միջկառավարական նիստերին, Հայաստանը ներկայացնելու է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել են Ղրղըզստանի կառավարության մամուլի ծառայությունում։

«Հայաստանը ԱՊՀ եւ ԵԱՏՄ անդամ պետություն է։ Եվրասիական միջկառավարական խորհրդի եւ ԱՊՀ կառավարությունների ղեկավարների նիստերին երկիրը կներկայացնի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը»,- ասել է մամուլի ծառայության ներկայացուցիչը։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Փաշինյանը հոկտեմբերի 26-ին մեկօրյա աշխատանքային այցով մեկնել է Վրաստան, որտեղ մասնակցում է «Մետաքսի ճանապարհ-Թբիլիսի» միջազգային համաժողովին։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: