հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Փաշինյանը չի բացառել TRIPP-ի ձևաչափում երրորդ կողմի ներգրավումը

Փաշինյանը չի բացառել TRIPP-ի ձևաչափում երրորդ կողմի ներգրավումը

Թրամփի ուղին (TRIPP) քննարկվում է ՀՀ-ԱՄՆ երկկողմ ձևաչափով: Կարող է ներգրավվել ցանկացած երրորդ կողմ, որի շուրջ Հայաստանն ու Միացյալ Նահանգները ձեռք կբերեն համաձայնություն: Այս մասին այսօր Ստրասբուրգում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «ԵՄ-ն մեզ համար վստահելի գործընկեր է, իհարկե, մենք շահագրգռված ենք, որ վստահելի ավելի ու ավելի շատ գործընկերներ ներգրավվեն, բայց զուտ կոռեկտության առումով ֆիքսվել է, որ Հայաստանն ու ԱՄՆ-ն են թեման քննարկում, և երրորդ կողմերը կարող են ներգրավվել երկու կողմերի համաձայնության դեպքում»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ նախագահը ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել էին հռչակագիր, որը վերաբերում է միջազգային բարեկեցության և խաղաղության Թրամփի ուղուն։ Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (Trump Route for International Peace and Prosperity - TRIPP) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։

 

  • Կիսվել: