Փաշինյանն ուղիղ ասաց, որ Վեհափառի հետ կապված խնդիրը Արցախի անունը շոշափելը, հիշատակելն է. Նարեկ Կարապետյան
«Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունները, խոսքը վառ արտահայտում են իր մտածելակերպը բանակցությունների, երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ»,- ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի կողմից նոր կառավարության ծրագիրը ներայացնելոց հետո լրագրողներին ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
Նա ընդգծեց, որ մի քանի տեղ Փաշինյանը բացեց խաղաքարտերը։
«Վերջապես, ինչ մենք ամիսներով ասում էին՝ ինքն այսօր ասաց. Վեհափառի հետ կապված ուղիղ ասաց, որ խնդիրը Արցախի հետ կապված հայտարարություններն են, Արցախի անունը շոշափելն է, Արցախի անունը հիշատակելն է, ոչ թե իրենց ասած բաները»,- ասաց Նարեկ Կարապետյանը։



