չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Փաշինյանն ու Լյուքսեմբուրգի վարչապետը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Փաշինյանն ու Լյուքսեմբուրգի վարչապետը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում անցկացվող «Համաշխարհային դարպասներ» միջազգային երկրորդ համաժողովի շրջանակում հանդիպել է Լյուքսեմբուրգի վարչապետ Լյուկ Ֆրիդենի հետ։

Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ կողմերը քննարկել են Հայաստան–Լյուքսեմբուրգ հարաբերությունների օրակարգային հարցեր, ընդգծել առևտրատնտեսական կապերի զարգացման անհրաժեշտությունը և մտքեր փոխանակել Հայաստան–Եվրամիություն համագործակցության խորացման շուրջ։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստան–Ադրբեջան խաղաղության գործընթացին՝ կարևորելով տարածաշրջանային կայունությունն ու փոխգործակցությունը։

  • Կիսվել: