չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Փաշինյանն ու Ալիևը զրուցել են Շարմ էլ Շեյխում կայանալիք «խաղաղության գագաթնաժողովի» շրջանակներում

Փաշինյանն ու Ալիևը զրուցել են Շարմ էլ Շեյխում կայանալիք «խաղաղության գագաթնաժողովի» շրջանակներում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զրուցել են Շարմ էլ Շեյխում կայանալիք «խաղաղության գագաթնաժողովի» շրջանակներում։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Եգիպտոսի Արաբական Հանրապետություն։ Շարմ Էլ Շեյխի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության քաղաքացիական ավիացիայի նախարար, դոկտոր Սամեհ Էլ-Հեֆնին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

Հայաստանի Հանրապետության վարչապետը, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հրավերով, այսօր կմասնակցի Մերձավոր Արևելքի Խաղաղության գագաթնաժողովին։

  • Կիսվել: