հինգշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2026
Փաշինյանն Աստանայում այցելել է «alem.ai» արհեստական բանականության կենտրոն

Փաշինյանն Աստանայում այցելել է «alem.ai» արհեստական բանականության կենտրոն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովի ուղեկցությամբ այցելել է «alem.ai» արհեստական բանականության կենտրոն:

Այս մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, շրջայցի ընթացքում վարչապետին է ներկայացվել կենտրոնի գործունեությունը: Մասնավորապես՝ նշվել է, որ կենտրոնի նպատակն է արհեստական բանականությանը գործիքների միջոցով նպաստել պետական համակարգում մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, տարբեր մարմիններում թվայնացմանը և այլն:

Կարևորվել է այս ուղղությամբ համագործակցությունն ու փորձի փոխանակումը:

  • Կիսվել: