հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Փաշինյանն Արմավիրում տեղի ունեցած Ֆեստիվառի ժամանակ ծնկի իջավ նահատակների առաջ

Փաշինյանն Արմավիրում տեղի ունեցած Ֆեստիվառի ժամանակ ծնկի իջավ նահատակների առաջ

Մեր ժողովուրդն արժանի է ապրել երջանիկ և բարեկեցիկ կյանքով, և մենք սեփական ձեռքերով պետք է կառուցենք այդ երջանկությունն ու բարեկեցությունը։ Այս մասին Արմավիր քաղաքում Անկախության տոնին նվիրված Ֆեստիվառի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այդ երջանկությունը և բարեկեցությունը ամենաազդու ամենարժանի հուշարձանն են մեր բոլոր նահատակներին, մեր երկրի անկախության համար կյանքը տված մեր բոլոր զինվորներին և մեր քաղաքացիներին։ Ուզում եմ, որ մենք բոլորս այսօր հարգանքի տուրք մատուցենք մեր նահատակներին, ովքեր ընկան, որ Հայաստանն ապրի, որ Հայաստանը ձեռք բերի իրական ազատություն ու իրական անկախություն։ Եվ ես այս լռության մեջ, ձեր թույլտվությամբ, ծնկի կգամ մեր նահատակների առաջ»,-ասաց Փաշինյանը և բեմի վրա ծնկի իջավ։

  • Կիսվել: