երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Փաշինյանն անդրադարձել է գերիների վերադարձի խնդրին

Փաշինյանն անդրադարձել է գերիների վերադարձի խնդրին

Հայաստանի կառավարությունն ամենօրյա աշխատանք է իրականացնում Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի ուղղությամբ: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ինչ վերաբերում է անազատության մեջ, գերության մեջ գտնվող մեր հայրենակիցներին, մենք ամենօրյա աշխատանք են անում այդ ուղղությամբ: Եթե կա տեսակետ, որ պետք է այդ խնդիրը լուծվի, որպեսզի խաղաղության հարցն էլ լուծվի, ես էլ ասում եմ՝ ինչքան բարենպաստ լինի միջավայրը Հայաստանի և Ադրբեջանի միջև, այնքան ավելի հեշտ կլուծվի նաև այդ հարցը: Այսինքն՝ սա դիտանկյան խնդիր է։ Այն ընկալումը, թե մենք պետք է բոլոր հարցերը լուծենք, հետո նոր լինի խաղաղության համաձայնագիրը, բացարձակ չէ: Դա կենդանի պրոցես է: Եթե այդ տրամաբանությամբ առաջնորդվեինք, խաղաղության այս կետին չէինք հասնի»,-ասել է նա:

  • Կիսվել: