հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Փաշինյանն ամեն անգամ արխիվի ինչ-որ փաստաթղթով վազում է ԱԺ եւ սուտ կառուցում. Ընդդիմադիր պատգամավոր

Փաշինյանն ամեն անգամ արխիվի ինչ-որ փաստաթղթով վազում է ԱԺ եւ սուտ կառուցում. Ընդդիմադիր պատգամավոր

Նիկոլը մտածում է, որ հայ մարդը կորցրել է իր բանականությունը ու շարունակում է  ձեռ առնել. մտածում է, որ կարողացավ խաբել ու գալ իշխանության, երկիրը տանել պատերազմի, աղետի, քաոսի, դրանից հետո խաբել, վերընտրվել, հիմա էլ մտածում է՝ կարող է մեր հասարակության հերթական անգամ խաբել ու երկիրը տանել նոր զիջումների եւ մեղքը բարդել նախկինների վրա: Այս մասին, այսօր կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե նախկին իշխանությունները մշտապես Արցախը դիտարկել են Ադրբեջանի կազմում:

«Բանակցային ողջ գործընթացի մասին երկու նախագահները, ԱԳ նախարարները բազմաթիվ վերլուծաբաններ շատ հիմնավորված, փաստաաթղթավորված ամեն ինչին անդրադարձել են: Ես հարկ չեմ համարում այդ դետալներին անդրադառնալու: Էս մարդն ամեն անգամ արխիվից մի փաստաթուղթ է գտնում, վերցնում վազում ԱԺ ու փորձում դրա վրա կառուցել հերթական սուտն ու կեղծիքը:

Նիկոլ Փաշինյանն ստացել է 42 հազար կմ զույգ հայկական պետություններ, էսօր տեսեք ինչ է թողել: Շարունակ ասելով՝ նախկիններ, ինքը դրանով վիրավորում է մեր ժողովրդին: Մտածում է, որ կարող է շարունակ խաբել հասարակությանը:

Տեսեք, թե ինքն ինչ է ժառանգել եւ ինչ է թողել»,-ասաց նա:

  • Կիսվել: