հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Փաշինյանն աջակցություն հայտնեց Տեր Արամին

Փաշինյանն աջակցություն հայտնեց Տեր Արամին

Հոգևորականները Հայաստանի քաղաքացիներ են, իսկ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, որտեղ քաղաքացիներն ունեն խոսքի ազատության իրավունք, որը սահմանափակված է օրենքներով։ Օրինակ՝ խոսքի ազատությունը չի կարող օգտագործվել բռնության կամ կառավարության բռնի տապալման հրապարակային կոչ անելու համար։ Այս մասին այսօր կառավարության ժամի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշել է, որ Սուրբ Հովհաննավանք եկեղեցու սրբազան հայր Տեր Արամը հրապարակավ խոսել է եկեղեցու խնդիրների մասին։

«Եթե այս գործընթացը (վերոնշյալ հոգևորականի կարգալույծ լինելը - խմբ.) տեղի ունենա, ապա Հայ Առաքելական Եկեղեցին պետք է քննարկի այդ հարցը և պարզաբանի, թե որ եկեղեցական նորմն է նա խախտել։ Եկեղեցին ունի իր սեփական նորմերը, և այս հարցը պետք է հստակ պարզաբանվի։ Եթե եկեղեցին հետաքննություն է անցկացնում այս հարցի վերաբերյալ, թող այն հրապարակային լինի, որպեսզի եկեղեցու հետևորդները հասկանան, թե ով է ճիշտ, և ով՝ մեղավոր։

Ես, նախևառաջ, որպես Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ, իմ աջակցությունն եմ հայտնում սրբազան հայր Արամին և այն հոգևորականներին, ովքեր աջակցում են եկեղեցու խնդիրների լուծման գործընթացին։ Ես իմ հնարավորությունների սահմաններում կկանգնեմ նման հոգևորականների կողքին և կաջակցեմ նրանց բոլոր հասանելի, թույլատրելի միջոցներով։ Ավելին, ես կոչ կանեմ հոգևորականներին նախևառաջ իրենք խոսեն իրենց խնդիրների մասին», - նշել է Փաշինյանը։

Նա հայտարարել է, որ «մենք պետք է ազատենք եկեղեցական արժեքները պղծումից»։

«Ես ինձ վրա եմ վերցնում այդ պատասխանատվությունն ու առաջնորդությունը, և այս հարցը պետք է լուծվի, և մենք պետք է միասին լուծենք այս հարցը, այդ թվում՝ Հայ Առաքելական Եկեղեցու այն հոգևորականները, որոնք ապրում են հոգևոր կյանքով, հոգևոր օրակարգով և հոգևոր արժեքներով։ Նրանք կառաջնորդեն այս գործընթացը», - հավելել է Փաշինյանը:

  • Կիսվել: