հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Փաշինյանին ընտրած 680 հազարի մոտ ի՞նչը փոխվեց. Սերգեյ Բագրատյան

Փաշինյանին ընտրած 680 հազարի մոտ ի՞նչը փոխվեց. Սերգեյ Բագրատյան

Ընդդիմության կողմից հնչեցվում է հարց՝ արդյոք Նիկոլ Փաշինյանն ունի այն 680 հազար քաղաքացիների աջակցությունը թե ոչ. Այստեղ ինստիտուցիոնալ սխալ կա, որովհետեւ այդ 680 հազարը ոչ թե անձի շուրջ են համախմբվել, այլ գաղափարի: Այս մասին, այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ նշեց ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

«Այդ 680 հազարը իրենց իշխանությունից զզված, կոռուպցիայից զզված, իր կյանքից հոգնած մերժել է այդ իշխանությանը: Այսինքն ի՞նչը փոխվեց, մտածում են, թե մարդիկ մոռացա՞ն այլեւս այդ ծանրագույն պատմությունը, այդ ծանրագույն ընթացքը, որի ժամանակ հայ մարդն այլեւս անհնար էր համարում ապրել իր երկրում: Այսինքն էդ 680 հազարի ի՞նչը փոխվեց, արդյո՞ք այդ 680 հազարը շատ գոհ են այսօրվա իշխանությունից: Իհարկե, ոչ, իհարկե, բազմաթիվ դժգոհություններ կան, իհարկե, մենք ինքներս դժգոհ ենք շատ համակարգային խնդիրներից, որ դանդաղ  ենք կարողանում լուծել,  դժվար է լուծելը, բայց համեմատելու եզր կա՞ արդյոք: Բացարձակ համեմատելու եզր չկա:

Իհարկե, դժվար է հետ վերադառնալ այն ժամանակվա դժոխային վիճակին, որովհետեւ արգելակում ունենք, ուղեղը չի ուզում հետ գնալ, որովհետեւ հասկացել ենք, որ այդ դժոխքից հետո, այս փրկությունից հետո անդրադառնալ այդ համակարգերին, ուղղակի ծիծաղելի է: Հետեւաբար, վստահ եմ, որ ժողովուրդն իր որոշումների մեջ աներկբա ընթանալու է նույն ուղիով, որն ընտրել է: Ժողովրդավարության գինը հենց այն է, որ դա անձերով պայմանավորված չէ: Այսինքն ժողովուրդը եւ ես մեր ազատությունն ենք սիրում, մեր ինքնիշխանությունը, մեր իրավական պետությունը, արդարության մեր հասկացությունն ենք սիրում եւ դրա հետեւից ենք գնալու»,-ասաց Բագրատյանը:

Անդրադառնալով պնդումներին, թե հասարակության 90 տոկոսը համաձայն չէ, որ ԼՂ-ն գտնվի Ադրբեջանի կազմում. «Ես կասեի՝ ոչ թե 90, այլ 100 տոկոսը համաձայն չէ, բայց համաձայն չլինելն ի՞նչ կապ ունի իրականության հետ: Արդյո՞ք մի հայ կա, որ չի երազում ավելի մեծ հայրենիքի, պատմական հայրենիքի մասին, բոլոր հայերն են երազում: Երազելը մի բան է, իարականությունն՝ այլ: Երբ ասում են՝ մենք ունեինք 300 հազար քառակուսի կմ տարածք: Այդ դեպքում ասում են՝ անցյալիդ համար շնորհակալություն, ներկադ ասա: Ներկա մեր հնարավորությունները արդյո՞ք մեզ թույլ են տալիս, որ մեր երազանքներն իրականացնենք: Եթե թույլ չեն տալիս, մենք արդյոք իրավունք ունենք գնալ մի ռիսկի, որտեղ երազանքը չէ, նույնս մեր մտքերը կարող են խաթարվել, այլեւս ընթացք չունենալ: Մենք պրագմատիկ քաղաքականություն ենք ուզում վարել գետնի վրա, եւ ժողովուրդը գիտի դա, ժողովուրդը այդ գետնի տեփրն է»,-ասաց նա։

  • Կիսվել: