ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Փաշինյանի ու Բլինքենի հեռախոսազրույցի մասին հաղորդում են նաև ՀՀ կառավարությունից

Փաշինյանի ու Բլինքենի հեռախոսազրույցի մասին հաղորդում են նաև ՀՀ կառավարությունից

ՀՀ Վարչապետը ԱՄՆ պետքարտուղարին մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ չնայած սահմանին հարաբերական հանգիստ է՝ իրավիճակը շարունակում է մնալ շատ լարված:

Էնթոնի Բլինքենը վերահաստատել Միացյալ Նահանգների պատրաստակամությունը՝ նպաստելու խաղաղությանն ու երկխոսությանը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղղված ՀՀ դիմումի շուրջ քննարկումներին:

Վարչապետ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է տեղի ունեցողի վերաբերյալ միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը:

  • Կիսվել: