հինգշաբթի, հունիս 25
25 / 6 / 2026
Փաշինյանի կոչով Վեհարան չեն կարող գրnhել, ժողովուրդ մոբիլիզացնելու ռեսուրս չունի. Քոչարյան

Փաշինյանի կոչով Վեհարան չեն կարող գրnhել, ժողովուրդ մոբիլիզացնելու ռեսուրս չունի. Քոչարյան

Նիկոլ Փաշինյանը փողոց կամ ժողովուրդ մոբիլիզացնելու ռեսուրս չունի, դա չի նշանակում, որ ձայն չունի, լատենտային, ձայներ ունի, ինչ–որ մի տոկոս մարդիկ կգնան, կքվեարկեն իր օգտին, բայց իր կոչով դուրս գալ փողոց, գնալ Վեհարան գրոհել, չունի այդ հնարավորությունը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6–ին, իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Եթե ունենար, ապա այս ԿԳԲ-ի մեթոդներով չէր սկսի աշխատել եկեղեցու հետ։ Այդ համարձակությունը չունեցավ՝ հասկանալով, որ սա ավելի պրոբլեմային է և փորձեց աշխատել ճիշտ այնպես, ինչպես աշխատում էր ժամանակին հենց ԿԳԲ-ն՝ կոմպրոմատներով, մարդկանց գտնելով, որոնց կարելի է այսպես պատին դեմ տալ և ասել՝ սա դու պիտի անես։

Վերջին զարգացումների մեջ փորձենք նաև լավ բան տեսնել։ Ի՞նչ էր ասում Նիկոլ Փաշինյանը, որ ինքը անկեղծ հավատացյալ է, պայքարում է Հայ առաքյալական եկեղեցու մաքրության համար, և ինքը դա անում է որպես պարզ քաղաքացի, հավատացյալ։ Հիմա եթե դու դա անում ես այն մարդկանց միջոցով, որոնք նաև եկեղեցական շրջանակներում ամենից վարկաբեկվածն են, դա՞ է քո պայքարի ձևը եկեղեցու մաքրության համար։ Այդ տեսանկյունից, այն պատկերը, ինչոր մենք տեսանք, ինքը քանդեց այն բացատրությունը, որով ինքը փորձում էր ներկայացնել իր շարժառիթները։ Ինքը ցույց տվեց, որ դա ոչ թե պայքար է կոնկրետ մարդկանց դեմ, սա պայքար է Հայ առաքելական եկեղեցու դեմ»,–ասաց նա։

Քոչարյանը նկատեց, որ ինքը որեւէ ռացիոնալ բացատրություն չունի, թե ինչու է վարչապետը այս քայլերն անում. «Ավելի ճիշտ այսպես բզիկի պես մի բան է, մարդու գլուխն է մտել, տարբերակներից մեկը սա է։ Բայց կա նաև մեկ ուրիշ տարբերակ, մեր եկեղեցին ազգային եկեղեցի է և մեր ազգային ինքնության մեջ եկեղեցին հատուկ տեղ ունի։ Հիմա ինչի՞ համար է քանդվում մեր ազգային ինքնության կարևորագույն գործոնը, միգուցե հենց  նրա համար է արվում, որ խոստում ունի 300 000 ադրբեջանցիների հետ բերելը և հետ բերել մի միջավայր, որտեղ նաև մեր եկեղեցին, որը մեր ինքնության հենասյուններից մեկը, միգուցե սա պետք է քայքայված լինի։ Միգուցե սա այն բացատրությունն է, որով կարելի է որոշակի ողջամտություն գտնել այն քայլերի մեջ, որը ինքը անում է այսօր։ Որովհետև էլեկտորալ տեսանկյունից հաստատ դա իրեն ոչինչ չի տալիս։ Կա նաև սենց խառնվածք մարդու, ամեն ինչ պետք է սենց խառնի, ինքը չի կարող հանգիստ նստել»,– ընդգծեց երկրորդ նախագահը։

  • Կիսվել: