Փաշինյան-Մարուքյան հանդիպումը ամենայն հավանականությամբ կկայանա վաղը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի այսօրվա հանդիպումը չի կայանա: Այդ մասին հայտնեց հենց ինքը՝ Մարուքյանը։
«Այսօր չի ստացվի։ Հանդիպումը, ամենայն հավանականությամբ, կկայանա վաղը», - հայտնեց Մարուքյանը` չմատնանշելով հանդիպման հետաձգման պատճառները։
Ավելի վաղ Մարուքյանը հայտնել էր, որ Փաշինյանը ինքն է կապ հաստատել իր հետ և հրավիրել հանդիպման` երկրում ստեղծված իրավիճակը քննարկելու համար: Մարուքյանը հրավերը ընդունել էր:


