հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Պառլամենտական ընդդիմությունն այլևս չկա. Ալեն Սիմոնյան

Պառլամենտական ընդդիմությունն այլևս չկա. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է ԱԺ-ում իր ճեպազրույցին:

Նա, մասնավորապես, գրել է. «Այսօր հերթական ճեպազրույցն եմ տվել, որը, եթե մի նախադասությամբ վերնագրենք, այն մասին էր, որ ԱԺ-ում այլևս ընդդիմություն չկա:

Դրանից հետո, իրենց ընդդիմադիր համարող ԱԺ պատգամավորները, իրար հերթ չտալով, անդրադարձել են իմ ճեպազրույցին և 50 րոպեանոց ճեպազրույցից արձագանքել այն բանին, որ իմ նկարն ավելի շատ մարդ իր շուրջը կհավաքի, քան իրենց հանրահավաքը:

Հիրավի, պառլամենտական ընդդիմությունն այլևս չկա, և մենք ականատեսն ենք լինում նրանց վերջին խռխռոցներին: Արա ես Ձեզ 50 րոպե դուք իմ նկարի մասին։

Սա էլ ձեզ նկար, քննարկեք դե»,- գրել է նա։

 

  • Կիսվել: