չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Փարաքարի ավագանին ընտրում է համայնքի ղեկավար. ուղիղ

Փարաքարի ավագանին ընտրում է համայնքի ղեկավար. ուղիղ

Փարաքար խոշորացված համայնքի ավագանին այսօր՝ հոկտեմբերի 7–ին, համայնքի նոր ղեկավար է ընտրում։ Նիստի սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին սպանված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի հիշատակը։

Նշենք, որ համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությունից հետո ավագանին իր կազմից պետք է համայնքապետ ընտրի: Վալոդյա Գրիգորյանն ընտրվել էր «Միասնություն» դաշինքի կողմից և քանի որ ավագանիում մեծամասնություն է կազմում հենց «Միասնություն» դաշինքը, ապա հենց այս խմբակցության առաջարկած թեկնածուն էլ ունի ամենամեծ հնարավորությունը դառնալու համայնքապետ։

Օրեր առաջ «Ապրելու երկիր» կուսակցությունը («Միասնություն» դաշինքում է ընդգրկված) հայտնել էր, որ իրենց թեկնածուն Օնիկ Հախվերդյանն է, որը «Միասնություն» դաշինքի ցուցակում երկրորդ հորիզոնական է զբաղեցնում։

Հիշեցնենք, որ այս տարվա մարտին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքում Փարաքարի ավագանիում «Միասնություն» դաշինքն ունի 12 մանդատ, ՔՊ–ն՝ 7 մանդատ, և ևս 2 մանդատ՝ «Ազգային առաջընթացը»։ Սա նշանակում է, որ եթե նույնիսկ ՔՊ–ն ու «Ազգային առաջընթացը» չմասնակցեն ավագանու նիստին, քվորում կապահովվի։

  • Կիսվել: