ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Պակիստանը մտադիր չէ փոխել իր քաղաքականությունը ՀՀ-ի նկատմամբ՝ առանց Ադրբեջանի հետ խորհրդակցելու

Պակիստանը մտադիր չէ փոխել իր քաղաքականությունը ՀՀ-ի նկատմամբ՝ առանց Ադրբեջանի հետ խորհրդակցելու

Պակիստանը մտադիր չէ փոխել իր քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ՝ առանց Ադրբեջանի հետ նախնական խորհրդակցությունների։

Այս մասին Report-ին հայտարարել է Ադրբեջանում Պակիստանի դեսպան Գասիմ Մոհյուդինը։

Դիվանագետը հիշեցրել է, որ Պակիստանը դեռևս չի ճանաչել Հայաստանը որպես անկախ պետություն՝ ադրբեջանական տարածքների անօրինական օկուպացիայի պատճառով։

«Սա եղբայրական Ադրբեջանի հանդեպ սիրո, հարգանքի և համերաշխության դրսևորում է։ Մենք այս քաղաքականությանը հավատարիմ ենք արդեն երեք տասնամյակ, փոփոխությունները հնարավոր են միայն Ադրբեջանում մեր ընկերների հետ խորհրդակցություններից հետո», – ասել է դիվանագետը։

  • Կիսվել: